ԱՄՆ-ն Abrams տեսակի 31 տանկ կմատակարարի Ուկրաինային։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքով՝ տանկերը Ուկրաինային կօգնեն «առավել լավ մանևրել բաց տեղանքներում»։
Նորվեգացի գեներալի գնահատմամբ՝ պատերազմում Ուկրաինայի կորուստները «հավանաբար կազմում են ավելի քան 100 000 սպանված և վիրավոր զինվորական»։ Նա նշել է, որ Ուկրաինայում զոհվել է ևս մոտ 30 000 խաղաղ բնակիչ։
Ռուսաստանը դեսպան չի ունենա Էստոնիայում, Տալինը ևս պետք է Մոսկվայից հետ կանչի իր դեսպանին։ ՌԴ ԱԳՆ-ն այս քայլն անվանել է պատասխան միջոց Էստոնիայում ռուսական դեսպանության աշխատակիցների թվաքանակի կրճատման պահանջին։
Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները Գերմանիային կոչ են արել Ուկրաինային անհապաղ տրամադրել Leopard տանկեր։ Այդ մասին նշվում է քաղաքական գործիչների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակից նշում են, որ խոսքը գնում է միայն փաստաթղթերով հաստատված դեպքերի մասին, իրականում այդ թիվը կարող է մի քանի անգամ ավելի մեծ լինել։
Ուկրաինայի Դնեպր քաղաքում բազմահարկ բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ներառյալ 2 երեխա։ Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում հաստատել է բրիտանական կողմի մտադրությունը ուկրաինական բանակին մատակարարել Challenger 2 տանկեր։
Եվրամիությունը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական, թվով 10-րդ փաթեթը, որը հնարավոր է պատրաստ լինի արդեն մինչև փետրվարի 24-ը, երբ լրանա Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 1 տարին։
Բրիտանական պարբերականի տվյալներով՝ որոշումը կընդունվի մի քանի շաբաթների ընթացքում և մինչև ապրիլ ռազմաճակատ կուղարկվի մինչև կես միլիոն մարդ, «որպեսզի սկսվի նոր մասշտաբային հարձակում»։